Մանուկների Թագավորության 12-րդ տարեդարձ
Այսօր Հայ Միասնության Խաչ-ի Մանուկների Թագավորության 12-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը «Արփինետ» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանի ստացավ շնորհակալագիր՝ կազմակերպության հետ արդյունավետ համագործակցության համար։ «Արփինետ» ՍՊԸ-ն մշտապես ցուցաբերում է գործնական աջակցություն՝ ապահովելով նաև ուղիղ հեռարձակում, որի շնորհիվ կարողացան ողջ աշխարհից միանալ և հետևել տոնակատարությանը։ Միջոցառման ժամանակ «Արփինետ»-ի գլխավոր տնօրեն Ա․ Մուրադյանը, տեղեկանալով ՀՄԽ-ի Արվեստաց դպրոցի հաշմանդամություն ունեցող սան Գրիգոր Գրիգորյանի անվասայլակի բացակայության մասին, պատրաստակամություն հայտնեց օգնելու և անակնկալ հայտարարեց անվասայլակ նվիրելու մասին։