Բարեգործության միջազգային օր
Սեպտեմբերի 5-ին նշվում է Բարեգործության միջազգային օրը։ Միանալով ողջ աշխարհում անցկացվող տարաբնույթ բարեգործական միջոցառումներին` Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը և «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանն այցելեցին Թալինի թիվ 3 մսուր մանկապարտեզ։ «Արփինետ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը մանկապարտեզին նվիրեց հեռուստացույց և Ընկերության ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն։