Բարեգործության միջազգային օր
Բարեգործության միջազգային օրվան ընդառաջ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի և «Արփինետ» ընկերության համագործակցության շրջանակներում իրականացվեց հերթական նախաձեռնությունը։ «Արփինետ» ընկերությունը նվիրեց սառնարաններ, որոնք խիստ անհրաժեշտ էին Էջմիածնի մանկապարտեզներին: 
Ընկերությունը փորձում է իր փոքրիկ ներդրումն ունենալ երեխաների առօրյան առավել բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու հարցում: Թո՛ղ բոլոր երեխաներն ունենան անհոգ, լուսավոր և հեքիաթային մանկություն: