«Ժամադրություն Հիսուսի հետ» ներկայացման առաջնախաղը
«Արփինետ» ընկերության աջակցությամբ կայացավ Գրիգոր Մաչանեց Բաբախանյանի հեղինակած և բեմադրած «Ժամադրություն Հիսուսի հետ» ներկայացման առաջնախաղը, որը նվիրվեց Շառլ Ազնավուրի հիշատակին։ Ներկայացումից առաջ տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի «Մեր Շառլը» երգի պրեմիերան՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյեի։