MENOG 19 համաժողով
Ապրիլի 3-4-ը «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը մասնակցում էր Բեյրութում MENOG 19 համաժողովին։ Երկօրյա միջոցառումը ներառում էր շնորհանդեսներ, քննարկումներ, բանակցություններ՝ համախմբելով տարածաշրջանային ցանցային օպերատորների, աշխարհի տարբեր երկրների մասնագետների և կառավարության անդամների։