arpinet «Արփինետ» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Սկզբնական շրջանում ինտերնետային հասանելիության ծառայություններ տրամադրել է միայն Էջմիածին քաղաքում, իսկ 2008 թվականից՝ Արմավիր և Մեծամոր քաղաքներում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի հարակից գյուղերում: Ընկերության նպատակը եղել է նորարար տեխնոլոգիական լուծումների հասանելիության ապահովումը բաժանորդների համար, որն էլ հնարավորություն է ընձեռել գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսություն տրամադրել իրավաբանական և ֆիզիկական անձանց։ «Արփինետ»-ն առաջինն էր Հայաստանում, որ ներկայացրեց «օպտիկան գյուղում» լուծումը և տրամադրեց բարձրորակ հեռուստատեսություն (IPTV) և գերարագ ինտերնետ կապ՝ GePON տեխնոլոգիայի միջոցով ինչպես քաղաքների բազմաբնակարան շենքերի և սեփական սեկտորի, այնպես էլ մոտակա և սահմանամերձ գյուղերի բնակիչներին։
2011 թվականին կատարվեց ցանցի ենթակառուցվածքի գրեթե ամբողջական վերազինում նոր տեխնոլոգիաներով, որի արդյունքում ընկերությունը հնարավորություն ունեցավ ծառայություններ մատուցել ամբողջ Արմավիրի մարզում: 2011 թվականին բացվել են նաև ընկերության մասնաճյուղեր Մեծամոր և Արմավիր քաղաքներում, երկու տարի անց՝ 2013 թվականին, բացվել են ևս 3 մասնաճյուղ Լուսագյուղ, Փարաքար և Մուսալեռ գյուղերում: 2014թ-ին «Արփինետ» ընկերությունը, ընդլայնելով իր ծառայությունների մատուցման հասանելիությունը, բացեց սպասարկման նոր սրահ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
Այսօր «Արփինետ»-ն ունի գրեթե 100% ինտերնետային հասանելիության ծածկույթ ամբողջ մարզի տարածքում: Ցանցը, գրեթե ամբողջությամբ, կառուցված է օպտիկամանրաթելային մալուխից, որն ապահովում է ինֆորմացիայի զրոյական կորուստ: Ընկերության առաջիկա նպատակներից մեկն է՝ մարզի բոլոր գյուղերի և յուրաքանչյուր բնակավայրի մինչև 1 ԳԲ/Վ թողունակությամբ ինտերնետի հասանելիության ապահովումը: «Արփինետ» ընկերությունը համագործակցում է «Հայ Միասնության Խաչ», «Մաչանենց Տուրիզմ և Արտ», «Մաչանենց» թատրոն, «Արանեա», «Հայկական Ինտերնետ Տրաֆիկի Փոխանակման ԱՐՄԻՔՍ Հիմնադրամ», «TelCell», «ADC - Արմենիան Դեյթաքոմ Քամփնի», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ», «Հայաստանի Մալուխային Հեռուստահեռարձակողների Ասոցացիա», «D-Link», «ООО Сетевые Решения», ուկրաինական «INFOMIR» և «USER SIDE» ընկերությունների հետ:
«Արփինետ» ընկերությունը չինական BDCOM և բելառուսական «Белкабель» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Անդրկովկասում, որոնց իննովացիոն սարքավորումների միջոցով էլ կառուցվում է ցանցը և կատարվում են միացումները:

Մեր գործընկերներն են