ՀԱՄԵՄԱՏԵ՛Ք ՓԱԹԵԹՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուշադրություն․ ցանկացած սակագնային պլան ընտրելիս «ԱՐՓԻՆԵՏ» ընկերության կողմից տրամադրվում է անվճար օգտագործման նպատակով WiFi երթուղիչ, TV-BOX սարքավորում, ինչպես նաև «Կինո ակումբ»-ից անվճար օգտվելու հնարավորություն։
Սակագնային պլանը փոփոխելու համար անհրաժեշտ է մոտենալ «Արփինետ» ընկերության ցանկացած սպասարկման սրահ և կնքել նոր պայմանագիր։ Բաժանորդագրության դեպքում բոլոր միացումները կատարվում են անվճար։
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆՈՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե թվային հեռուստաալիքները բավարար չեն, ապա «Արփինետ» ընկերության բաժանորդներին տրվում է բացառիկ հնարավորություն․ այսուհետ հեռակառավարման վահանակի մեկ հպումով կարող եք դիտել հանրահռչակ YouTube տեսադարանի բազմաթիվ տեսանյութերը և անվճար օգտվել կինո ակումբից՝ դիտելով ցանկացած ֆիլմ։
Ի՞նչ է IP-TV-ն
Անալոգային հեռարձակումը մնացել է անցյալում և չի համապատասխանում այսօրվա հեռուստադիտողի պահանջներին. ամենակարևոր պատճառն անորակ պատկերն է։ Այս խնդրի լուծումն է IP-TV-ն (թվային հեռուստաալիքները):
Ծառայությունը տրամադրվում է օպտիկամանրաթելային հասանելիության ամենաարդի տեխնոլոգիայի միջոցով: Այն դիտելու համար այլևս անհրաժեշտ չեն ավելորդ և բազամազան ծախսեր՝ ալեհավաքներ, մալուխներ և այլ սարքավորումներ. բավական է միայն հեռուստացույց և ցանկություն՝ որակյալ և բազմաբնույթ թվայաին հեռուստաալիքներ դիտելու համար։ «Արփինետ» IP-TV-ն հնարավորություն է ընձեռում Բաժանորդին կառավարել եթերը՝ «հետ», «առաջ», «դադար», «ձայնագրում» կոճակները սեղմելով։ Այսպիսով, հեռուստադիտողը հնարավորություն ունի դիտելու նորություններ ու ֆիլմեր ոչ միայն հեռուստածրագրում նշված պահին, այլև ցանկացած հարմար ժամանակ:
Եվ այլևս կարիք չունի տպագիր հեռուստածրագիր փնտրելու, փոխարենը` ընդամենը մեկ սեղմակի սեղմումով կարող է կարդալ այն իր հեռուստացույցի էկրանին: