Պարգևատրվում է Ա․ Մուրադյանը
Այսօր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհակալագրեր հանձնեց «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանին և Հայ միասնության խաչ ԲՄԿ նախագահ Գրիգոր Բաբախանյանին՝ Էջմիածին քաղաքի հիմնադրման 2700-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության և անձնական ներդրման համար: