Ինչպե՞ս իմանալ համակարգչի ֆիզիկական (MAC) հասցեն

MAC-հասցե (անգլ․ Media Access Control - շրջակայքի կառավարման հասանելիություն, ինչպես նաև Hardware Address)։ Սա եզակի ցուցանիշ է, որը տրվում է ամեն մեկ ցանցային սարքավորմանը։ Որպես կանոն MAC-հասցեն գրանցվում է 6 խումբ երկնիշ նշաններով, որոնք բաժանվում են «-» կամ էլ «։» նշանով։ Այն ունի հետևյալ տեսքը ՝ «00:11:22:33:44:55» կամ «67-78-89-AB-CD-EF»։

ՏԱՐԲԵՐԱԿ 1

քայլ 1
Սեղմել «ПУСК» / «START» և ընտրել «ВЫПОЛНИТЬ» / «RUN» հրամանը, բացված պատուհանում «Запуск программы» / «RUN»և մուտքագրել հետևյալ հրամանը «cmd» և սեղմել ОК կամ ստեղնաշարի ENTER կոճակը։
քայլ 2
Վերոհիշյալ գործողությունը կատարելուց ամիջապես 1-2 վայրկյան անց կհայտնվի պատուհան։ Այստեղ «>» նշանից հետո գրել հետևյալ հրամանը՝ « ipconfig/all» կամ պարզապես «getmac» և սեղմել ОК կամ ստեղնաշարի ENTER կոճակը։
քայլ 3
Սա հնարավորություն է տալիս տեսնել ամբողջական տեղեկատվությունը ցանցային միացումների վերաբերյալ.
«Физический адрес» /«MAC ADDRESS»- տողում Դուք կտեսնեք ցանցային քարտի «MAC» հասցեն։

ՏԱՐԲԵՐԱԿ 2

քայլ 1
Սեղմել «ПУСК» և ընտրել «Панель управление»։
քայլ 2
Վերևի ձախ մասում ընտրել «Переключение к классическому виду»:
քայլ 3
Բացված պատուհանում ընտրել «Сетевые подключения» հրամանը:
քայլ 4
Այնուհետև ընտրել «Подключение по локальной сети»:
քայլ 5
Սեղմել «Подключение по локальной сети»-ն, հայտնված մենյուից ընտրել «Состояние»-ն :
քայլ 6
Հաջորդիվ սեղմել «Поддержка»:
քայլ 7
Որից հետո՝ «Подробности»-ն։
քայլ 8
Տեսանելի է համակարգչի MAC-հասցեն՝ Физический адрес: