TPLINK TL-WR841N / TL-WR841ND / TL-WR841ND / TL-WR740N / TL-WR740ND կարգավորումները

Ապահովության համար խոհրուրդ է տրվում փոխել գործարանային գաղտնաբառը Լռելիությամբ:

Գործարանային գաղտնաբառի փոխում

քայլ 1
Լռելիությամբ: Մուտքանունը՝ «admin», գաղտնաբառը՝ «admin»։
Գործարանային կարգավորումներ ստանալու համար անհրաժեշտ է սեղմել երթուղիչի Reset կոճակը 10 վրկ։
Ուղղորդիչի վեբ ինտերֆեյս մուտք գործելու համար անհրաժեշտ է բացել համակարգչի браузер-ը, հասցեի տողում գրել http://192.168.1.1-ը, բացված էջում մուտքագրել User Name «admin»։ Password «admin»: Պայմանով, որ ուղղորդիչը գործարանային կարգավորումներով է, և IP հասցեն փոփոխված չէ:
քայլ 2
Ապահովության համար խորհուրդ է տրվում փոխել գործարանային գաղտնաբառը:
Ուղղորդիչի ինտերֆեյսում պետք է մուտք գործել System Tools և ընտրել Password:
Old User Name դաշտում մուտքագրել «admin», իսկ Old Password-ում մուտքագրել «admin»։
New User Name, New Password, Confirm New Password դաշտում մուտքագրել նոր մուտքանուն և նոր գաղտնաբառ: Սեղմել «Save»:

Wi-Fi-ի կարգավորում

քայլ 1
Ուղղորդիչի ինտերֆեյսում պետք է մուտք գործել Wireless բաժինը և ընտրել Wireless Settings-ը:
Կարգավորումները կատարում ենք ՝ լրացնելով հետևյալները․
1. «SSID»:
2. Region: Russia:
3. Chanel: Auto:
4. Mode: 11bgn mixed:
5. Channel Width: Automatic:
6. Max Tx Rate: 300Mbps:
7. Սեղմել «Save» կոճակը:
քայլ 2
Մենյուի ձախ մասից ընտրել «Wireless», որից հետո «Wireless Security»-ն։
1. Նշել կետը՝ WPA-PSK/WPA2-PSK:
2. Version:Ընտրել WPA2-PSK-ը:
3. Encryption: Մյուս դաշտում՝ Automatic:
4. PSK Password: Անհրաժեշտ է մուտքագրել ցանկացած 8-ից մինչև 63 թիվ: Այս թվերը պետք է հիշել հետագայում ցանցին միանալու համար:
5. «Save» պահպանել կարգավորումները:

Ինտերնետ միացման կարգավորում
PPPoE միացման կարգավորումը

1. Մենյուի ձախ մասից ընտրել Network և MAC Clone:
2. Սեղմել Clone MAC address և Save:
3. Հաջորդ քայլը՝ WAN:
4. WAN Connection type: PPPoE :
5. User Name:
6. Password:
7. Նշել կետը՝ Connect Automatically:
8. Պահպանել կարգավորումները՝ «Save»:

PPtP (VPN)կարգավորում՝ ավտոմատ IP (DHCP) հասցեի դեպքում

1. Մենյուի ձախ մասից ընտրել Network, և MAC Clone:
2. Սեղմել Clone MAC address և Save:
3. Հաջորդ քայլը՝ WAN:
4. WAN Connection type: PPPtP :
5. User Name:
6. Password:
7. Server IP Address/Name:
8. Նշել կետը՝ Connect Automatically:
9. Պահպանել կարգավորումները՝ «Save»:

PPtP (VPN)կարգավորում՝ ստատիկ IP հասցեի դեպքում

1. My Internet Connection is: Russian PPPoE (Dual Access):
2. User Name: «Логин»։
3. Password: Գաղտնաբառ։
4. Confirm Password: Կրկնել գաղտնաբառը։
5. Սեղմել «Clone MAC Address» կոճակը։
6. Միացման ռեժիմը՝ «Connect mode select», մշտական միացման համար՝ «Always»:
7. Սեղմել «Save Settings» կոճակը և սպասել մինչ ուղղորդիչը կրկին միանա:
Մյուս բոլոր կարգավորումները պետք է կատարել համակարգչում: Ստեղծել PPPoE/VPN միացում:
Միացումների կարգավորմները տեսանելի կլինի «Կարգավորումներ» բաժնում:

NAT կարգավորում՝ ավտոմատ IP (DHCP) հասցեի դեպքում

1. Մենյուի ձախ մասից ընտրել Network և MAC Clone:
2. Սեղմել «Clone MAC Address» և «Save»:
3. Հաջորդ քայլը՝ WAN:
4. WAN Connection type: Dynamic IP:
5. Պահպանել կարգավորումները՝ «Save»:

MAC հասցեի կլոնավորում՝ PPPoE, PPTP կարգավորումների և DHCP ավտոմատ կարգավորման ժամանակ

1. Մենյուի ձախ մասից ընտրում ենք Network, և MAC Clone:
2. Սեղմել «Clone MAC Address» և «Save»:

Ուղղորդիչի կարգավորումների պահպանում և վերականգնում

Կարգավորումները կատարելուց հետո ցանկալի է այն պահպանել՝ խնդիրների դեպքում վերականգնելու համար: Իրականացնելու համար պետք է System Tools բաժնում ընտրել Backup & Restore:

Կարգավորումները պահպանելու համար պետք է սեղմել «Backup» կոճակը: Կարգավորումներով ֆայլը կպահպանվի ձեր ընտրած վայրում՝ համակարգչի կոշտ սկավառակում:

Կարգավորումները վերականգնելու համար պետք է ընտրել պահպանված Backup ֆայլը և սեղմել Restore: