Ցանցի կարգավորումներ Windows Vista համակարգի համար

Կարող եք ինքնուրույն կատարել ցանցային կարգավորումներ՝ հետևելով հրահանգներին:

քայլ 1
Windows Vesta-ի կարգավորումները տեղային ցանցի համար կարող եք կատարել՝ բացելով Пуск/Start մենյուն և սեղմել «Панель управления»/«Control Panel»-ը:
քայլ 2
Կրկնակի հարվածով բացել 1-ին շարքի 2-րդ աղյուսակում գտնվող «Сеть и Интернет»/«Network and Internet»-ը:
քայլ 3
Բացված էջում ընտրել «Центр управления сетями и общим доступом»/«Network and Sharing Center»-ը:
քայլ 4
Ընտրել «Изменение параметров адаптера»/«Change adapter settings» բաժինը:
քայլ 5
Այնուհետև տեսանելի կլինի «Подключение по локальной сети»/«Local Area Connection»։
քայլ 6
Մկնիկի աջ հարվածով բացել «Подключение по локальной сети»/«Local Area Connection»-ը և ընտրել վերջին տողը՝ «Cвойства»/«Properties»-ը:
քայլ 7
Նշել «Протокол Интернета версии 4 (TCP/IPv4)»/«Internet Protocol Version (TCP/IPv4)-ը և սեղմել «Cвойства»/«Properties» կոճակը:
քայլ 8
Շարունակելով գործողությունը՝ նշել «Получить IP-адрес автоматически»/«Obtain an IP address automatically» և պահպանել պարամետրերը՝ սեղմելով «OK»/«OK» կոճակը, 3-5 վրկ սպասելուց հետո բացված պատուհանը կանհետանա, որից հետո կարող եք փակել Сетевые подключения/Network Connections էջը: