«Հեղինակային և հարակից իրավունքների կիրարկումը Հայաստանում» սեմինար-քննարկում
Փետրվարի 15-ին «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը մասնակցեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կազմակերպված «Հեղինակային և հարակից իրավունքների կիրարկումը Հայաստանում» սեմինար- քննարկմանը։ Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան տեղեկանալու հեղինակային և հարակից իրավունքների մասին, ինչպես նաև համացանցում հեղինակային իրավունքների իրավական պահպանության և պաշտպանության առանձնահատկություններին։ Սեմինարի ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում: Տեղեկացնենք նաև, որ «Արփինետ» ընկերությունը դարձավ «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ։