«Լավագույն հաճախորդ» 26.03.2018թ․
Մարտի 26-ին «Արփինետ» ընկերության աշխատակիցները «Լավագույն հաճախորդ» ծրագրի շրջանակներում այցելեցին Արմինե Գրիգորյանին (ք. Թալին): 
Հանդիպման ընթացքում առավել հանգամանալից խոսեցին «Արփինետ»-ի մատուցած ծառայությունների, փաթեթների, սպասարկման որակի, վճարման համակարգերի, ինչպես նաև arpinet.tv նոր հավելվածի մասին։ 
Արմինե Գրիգորյանին տրվեց Նվեր քարտ՝ «Արփինետ» ընկերության ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն։
Կանանց միամսյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներն ու այցելությունները բաժանորդներին լինելու են շարունակական։
«Լավագույն հաճախորդ» ծրագիրը նպատակ ունի հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա ավելի բարելավել և հնարավորինս պարզ ու հարմար դարձնել «Արփինետ»–ի ծառայությունները։ 
Հետևե՛ք մեզ, հաջորդը հնարավոր է այցելենք հենց Ձեր բնակարան:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից․
-Ինչպես եղավ, որ ընտրեցիք «Արփինետ» ընկերությունը։
-Երբ տեղեկացա, որ «Արփինետ»-ն արդեն հասանելի է Թալինում, որոշեցի բաժանորդագրվել և առիթ չեմ ունեցել դժգոհելու։ 
- Ի՞նչ կասեք առաջարկվող ծառայությունների որակի և սպասարկման մասին։
- Գոհ եմ բոլոր ծառայություններից, իհարկե, որակը փոխվել է, եթե նախկինում ինչ-ինչ պատճառով զանգահարում էի Զանգերի սպասարկման կենտրոն, ապա այժմ չեմ զանգահարում, իսկ Սպասարկման գրասենյակ երբեմն գնում եմ միայն վճարումներ կատարելու, քանի որ բոլոր տեսակի վճարումները կարողանում եմ կատարել նաև տերմինալների միջոցով: 
-Արդյո՞ք TV փաթեթի բոլոր հնարավորություններից եք օգտվում՝ Catch-up՝ եթերը կառավարելու հնարավորություն, Կինո ակումբ, YouTube:
-Անկեղծ ասած, հաճախ օգտվում եմ YouTube-ից։ Ասեմ նաև, տարբեր են ընտանիքիս անդամների նախասիրություններն ու հետաքրքրությունները, բայց ինձ բավարարում է ընտրածս TV փաթեթը։
Ա․ Գրիգորյանը վերջում ավելացրեց. «Միանշանակ խորհուրդ եմ տալիս բոլորին օգտվել «Արփինետ»-ի ծառայություններից, քանի որ վճարելով փաթեթի համար՝ ստանում եք բազում հնարավորություններ»։