«Հայաստանի արդիականացման ճանապարհին» 6-րդ Բիզնես ֆորում
Այսօր «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը մասնակցում է «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագիրը կրող 6-րդ ամենամյա Բիզնես ֆորումին: Ինովացիոն ֆորումը
գործարար քննարկումների, նորարար գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է, որի շրջանակում մշակվում է Հայաստանի արդիականացման ծրագիր: Ֆորումին մասնակցում են Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ և կառավարության ներկայացուցիչներ: