Արմեն Մուրադյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հարգելի բաժանորդներ և գործընկերներ,
«Արփինետ» ընկերության աշխատակազմի և իմ անունից շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2018 թվականը «Արփինետ»-ի համար եղավ հետևողական աշխատանքի և ՏՏ ոլորտում լուրջ ծրագրերի իրագործման տարի: Լայնածավալ աշխատանքի և դրական փոփոխությունների տեմպն անցնող տարում չի նվազել: Մեր նպատակը դարձյալ նույնն է՝ ստեղծել նոր հնարավորություններ և որակյալ ծառայություններ բաժանորդների համար։ 2019 թվականը նույնպես պետք է լինի համառ աշխատանքի տարի՝ հագեցած նշանակալի իրադարձություններով և հաջողություններով։ Ինչպես անցնող տարում, 2019 թվականին նույնպես «Արփինետ»-ն իր ուժերի և հնարավորությունների սահմանում կնպաստի կրթական, մշակութային և սոցիալական խնդիրների լուծմանը։
Այսօր՝ Նոր տարվա նախաշեմին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, եկե՛ք լցվենք համբերությամբ և լավատեսությամբ, որովհետև այն մեզ հաղորդում է նոր լիցք՝ հաղթահարելու բոլոր մարտահրավերներն ու առկա դժվարությունները:
Թո՛ղ 2019 թվականը լինի նոր բարձունքների նվաճման, ձեռքբերումների և ստեղծագործ աշխատանքի տարի։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: