«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ժողով
Փետրվարի 15-ին «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանն ու Ընկերության աշխատակիցները մասնակցեցին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ժողովին: 
Հասարակական կազմակերպության անդամները քննարկեցին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախագահի, վարչության անդամների, վերահսկիչ հանձնաժողովի անդամներ ընտրելու հարցերը: Ժողովին ներկայացրեցին նաև Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները: