Համագործակցություն Էջմիածնում գործող Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնի հետ
«Արփինետ» ընկերությունը, մշտապես աջակից լինելով Արմավիրի մարզի կրթական և մշակութային տարբեր նախաձեռնություններին, այս տարի ևս շարունակում է համագործակցությունը Էջմիածնում գործող Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնի հետ։ Համագործակցության շրջանակում Ընկերությունը կենտրոնին նվիրեց 12 համակարգիչ և սեղաններ։