«Մաչանենց» թատրոնի հերթական պրիմերան՝ «Լամպը փչի՛ր»
«Արփինետ» ընկերությունը, մշտապես աջակից լինելով Արմավիրի մարզի մշակութային և կրթական տարբեր նախաձեռնություններին, այս տարի ևս շարունակում է համագործակցությունը Էջմիածնում գործող «Մաչանենց» թատրոնի հետ: «Արփինետ»-ի աջակցությամբ այսօր տեղի ունեցավ հերթական պրիմերան՝ «Լամպը փչի՛ր» տրագիկոմեդիան, որը բեմադրված էր իրական պատմության հիման վրա և նվիրված հայոց վերածնունդին: