«Արփինետ» ընկերության ծառայությունների ընդլայնում
«Արփինետ»-ի ծառայությունների ընդլայնումը հնարավոր է դարձել ընկերության կողմից հայկական ինտերնետ էկոհամակարգի միանգամից երեք առանցքային ընկերությունների ձեռքբերման արդյունքում։ «Արփինետ» ընկերությունը ձեռք է բերել հայկական ինտերնետ հիմնադրի՝ առևտրային անուն՝ ARMINCO, Ինտերնետ կոմունիկացիաներ ընկերության բաժնետոմսերը: Միաժամանակ ձեռք են բերվել HYPERSPACE-ի, որը Երևան քաղաքում ստեղծել է տվյալների կենտրոն (Data Center) և HS Cloud, որը տրամադրում է բարձր կարգի ծառայություններ, ինչպես նաև VMware-ի կողմից հավաստագրված ծառայություններն ու նշված ընկերությունների բաժնետոմսերը: Ձեռք բերված ընկերությունների հաճախորդները ոչ միայն կշարունակեն ստանալ բարձրակարգ ծառայություններ, այլև հնարավորություն կունենան օգտվել «Արփինետ» ընկերության բոլոր ծառայություններից: «Արփինետ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում գնված ընկերությունները կվերազինվեն, կհամալրվեն նորագույն սարքավորումներով և կիրականացվեն հաճախորդների սպասարկման որակի բարելավման համալիր ծրագիր։
«Արփինետ» ընկերությունը կշարունակի ընդլայնել և տրամադրել իր ծառայությունները Երևանում և ՀՀ մարզերում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ հանդիսանալով Հայաստանի թվային փոխակերպման գործընկեր։