N2 համաժողով ամենակարևոր IT-իրադարձությունը
«Արփինետ» ընկերությունը, կարևորելով ինտերնետի զարգացումը, կայունությունը և հասանելիության ապահովումը, հովանավորում է ամենակարևոր IT-իրադարձությանը: N2 համաժողովը, որի մեկնարկին մնացել է մի քանի օր, նպատակ ունի ստեղծել հարթակ` միջազգային, տարածաշրջանային և տեղական մասնագետների, ցանցային օպերատորների և ՏՀՏ հասարակության համար, ինչպես նաև քննարկել ընդհանուր հետաքրքրություններն ու գաղափարները, նոր միտումները, ստեղծել փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավորություններ: