«QITCOM 2019» Մերձավոր Արևելքի ամենամեծ էքսպո ցուցահանդես
«Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ներկա է գտնվել «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը 4 օր շարունակ մասնակցել է համաժողովի շրջանակներում կազմակերպած «QITCOM 2019» Մերձավոր Արևելքի ամենամեծ էքսպո ցուցահանդեսին, որտեղ հնարավություն է ունեցել «Հայաստան» միասնական տաղավարով ներկայացնել հայկական տեխնոլոգիական լուծումները: Հայկական տաղավար էին այցելել Նորին գերազանցություններ Քաթարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ֊Թանին, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամենը, բարձրաստիճան մի շարք հյուրեր և ոլորտի մասնագետներ: Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Քաթարում Հայաստանի նորաբաց դեսպանությունում Քաթարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։