Ինտերնետ Կառավարման ( IGF 2019 ) համաժողովը` Մինսկում
Նոյեմբերի 19-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ Ինտերնետ Կառավարման ( IGF 2019 ) համաժողովը, որին մասնակցում էր «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը: Ամենամյա հանդիպման ժամանակ պատվիրակները քննարկում են, փոխանակում տեղեկատվություն և միմյանց հետ կիսում լավ պրակտիկա: IGF-ը նպաստում է ընդհանուր պատկերացմանը, թե ինչպես առավելագույնի հասցնել ինտերնետի հնարավորությունները և հաղթահարել առաջացող ռիսկերն ու մարտահրավերները: