Շարունակելով բարեգործական նախաձեռնությունները ...
Շարունակելով բարեգործական նախաձեռնությունները՝ «Արփինետ» ընկերության կողմից LED լուսատուներ, համակարգիչ, հարակից սարքավորումներ և անվճար ինտերնետ ծառայությունից օգտվելու հնարավորություն ստացան Սուրբ Գայանե եկեղեցին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն–հիմնարկը: «Արփինետ» ընկերության գործադիր տնօրեն Աթանես Մարգարյանը և փոխտնօրեն Պետրոս Քեսաբլյանը օրերս այցելեցին Գայանե եկեղեցի, «Քյուրքչյան» կենտրոն–հիմնարկ և հանձնեցին նվերները: