«ՏՏ-ն բիզնեսում» մագիստրոսական որակապես նոր ծրագիր՝ ՀՊՏՀ-ում
Հայտարարում ենք «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» անվանումով համատեղ մագիստրոսական նոր կրթական ծրագրի մեկնարկը ՀՊՏՀ-ում

Նոյեմբերի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի օպերատորների միությունը և «Արփինետ» ընկերությունը Տնտեսագիտական համալսարանում ստորագրեցին համատեղ փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության զարգացման ընդհանուր նպատակների իրագործմանը, համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի կազմմանը և իրականացմանը, ուսանողների փորձառությունների կազմակերպմանը, արդյունավետ համագործակցության հաստատմանը: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը:

Բուհական կրթության և բիզնեսի մեջ ստեղծել սերտ կապ. սա է այն հիմնական գաղափարը, որը դրված է այս նոր մագիստրոսական ծրագրի հիմքում: Նպատակը մեկն է՝ ուսանողներին տալ աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան պրակտիկ գիտելիք ու գործնական հմտություններ:
Մանրամասն տեղեկատվություն ծրագրի մասին՝ այստեղ