ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ( IGF 2019 ) ՀԱՄԱԺՈՂՈՎԸ` Բեռլինում
Նոյեմբերի 25-29-ը «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը և ընկերության աշխատակիցները Բեռլինում մասնակցում են ( IGF 2019 ) Ինտերնետ Կառավարման համաժողովին: Մասնակիցներին ողջույնի խոսք են հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ICANN ընկերության նախագահ և տնօրեն Յորան Մարբին:
Համաժողովի ընթացքում պատվիրակներն անդրադառնում են ինտերնետի ստեղծած հնարավորություններին և մարտահրավերներին, ինչպես նաև վերլուծում են ինտերնետի ներուժի լիարժեք օգտագործումը: