«Արփինետ» ընկերությունը ստացավ հերթական շնորհակալագիրը
Դեկտեմբերի 24-ին «Երևանից հեռու, աշխարհին մոտ» և «Արվեստը սոցիալականացման միջոց» ծրագրերի հաշվետու միջոցառման ընթացքում «Արփինետ» ընկերությունը ստացավ հերթական շնորհակալագիրը՝ որպես Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի հավատարիմ գործընկեր: Շնորհակալագիրը «Արփինետ»-ի գործադիր տնօրեն Աթանես Մարգարյանին հանձնեց Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի հիմնադիր-նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը։