«ՆերՈւժ»
Դեկտեմբերի 16-20-ը «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը մասնակցել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ անցկացվող «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ինտերակտիվ ստարտափ ծրագրին՝ որպես գործընկեր, աջակից և ժյուրիի անդամ: «Garoon Tech» ստարտափ թիմը «Արփինետ» ընկերության կողմից ստացել է դյուրակիր համակարգիչ, դոմեյն և հոսթինգ՝ 3 տարի անվճար օգտագործելու հնարավորությամբ: Ծրագրի շրջանակներնում Արմեն Մուրադյանը, Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի հետ միասին մասնակից ստարտափ թիմերի համար անցկացրել են դասընթաց «Մարքեթինգի և վաճառքների ռազմավարության կարևորությունը» թեմայով: «ՆերՈւժ» ծրագրի նպատակն է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի ներուժը բերել Հայաստան։ 47 ստարտափ ընկերություն, 18 երկրից մասնակցել և մրցել են 80 մլն դրամ արժողությամբ մրցանակային ֆոնդի իրենց բաժինը ստանալու համար։ Հաղթող ընկերությունները հրավիրվել են Հայաստան՝ հայրենադարձվելու և զարգացնելու իրենց բիզնեսը այստեղ: «Արփինետ» ընկերությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած մոտեցումներին, մշտապես աջակցում է Հայաստանում գործարար միջավայրի և նորարարությունների զարգացմանը: