«Բացահայտենք Հայաստանը՝ Արփինետով»
«Արփինետ» ընկերության կազմակերպած «Բացահայտենք Հայաստանը՝ Արփինետով» լուսանկարչական մրցույթն ավարտվել է, իսկ հաղթողները, ինչպես խոստացվել էր ստացան մրցանակներ և շնորհակալագրեր «Արփինետ» ընկերության կողմից: 
Առաջին տեղ զբաղեցրած Մարիամ Վարդանյանի համար կազմակերպվեց 1(մեկ) օրյա շրջայց դեպի Գորիս (Տաթևի վանական համալիր, Խնձորսեկ, Սատանի կամուրջ): Այնուհետև բոլոր հաղթողները՝ Մարինա Սարգսյանը, Նարինե և Մարինե Մխիթարյանները և Մարիամ Վարդանյանը, այցելեցին՝ Հայ Միասնության Խաչի «Մաչանենց» թատրոն և դիտեցին ներկայացում, ինչպես նաև շրջայց կատարեցին ՀՄԽ-ի տարածքով և եղան «Մաչանենց» թանգարանում, ծանոթացան հայկական մշակույթին վերաբերվող բազմապիսի իրերի հետ:

Կրկին անգամ հատուկ շնորհակալություն մեր մրցույթի աջակիցներ՝ «Մաչանենց տուրիզմ և Արտ» -ին և «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությանը: