arpinet «Արփինետ» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Սկզբնական շրջանում ինտերնետային հասանելիության ծառայություններ տրամադրել է միայն Էջմիածին քաղաքում, իսկ 2008 թվականից՝ Արմավիր և Մեծամոր քաղաքներում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի հարակից գյուղերում: Ընկերության նպատակը եղել է նորարար տեխնոլոգիական լուծումների հասանելիության ապահովումը բաժանորդների համար, որն էլ հնարավորություն է ընձեռել գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսություն տրամադրել իրավաբանական և ֆիզիկական անձանց։ «Արփինետ»-ն առաջինն էր Հայաստանում, որ ներկայացրեց «օպտիկան գյուղում» լուծումը և տրամադրեց բարձրորակ հեռուստատեսություն (IPTV) և գերարագ ինտերնետ կապ՝ GePON տեխնոլոգիայի միջոցով ինչպես քաղաքների բազմաբնակարան շենքերի և սեփական սեկտորի, այնպես էլ մոտակա և սահմանամերձ գյուղերի բնակիչներին։
Այսօր «Արփինետ»-ի ցանցը ամբողջությամբ, կառուցված է օպտիկամանրաթելային մալուխից, որն ապահովում է ինֆորմացիայի զրոյական կորուստ: Ընկերության առաջիկա նպատակներից մեկն է՝ մարզի բոլոր գյուղերի և յուրաքանչյուր բնակավայրի մինչև 1 ԳԲ/Վ թողունակությամբ ինտերնետի հասանելիության ապահովումը:
«Արփինետ» ընկերությունը չինական BDCOM և բելառուսական «Белкабель» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Անդրկովկասում, որոնց իննովացիոն սարքավորումների միջոցով էլ կառուցվում է ցանցը և կատարվում են միացումները:

Մեր գործընկերներն են