Զանգահարեք «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ (Զանգերի սպասարկման կենտրոն) 060 888 888, 077 911 011 հեռախոսահամարներով (շուրջօրյա սպասարկում 24/7) կամ մոտեցեք սպասարկման սրահ (10։00-19:00, երկուշաբթի-շաբաթ) աշխատանքային ժամերի ընթացքում։
Դուք վճարում եք Ձեր մատակարարին՝ ինտերնետ ծառայության օգտագործման համար: Ինտերնետ տիրույթում գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, որոնց սեփականատերը պահանջում է գումար՝ նյութերը տրամադրելու համար։ Տվյալ դեպքում Դուք վճարում եք կայքի սեփականատիրոջը՝ նյութը ստանալու համար։
Ինտերնետ կապի արագությունը ստուգելու համար անհրաժեշտ է ներբեռնել speedtest ծրագիրը, այնուհետև սեղմել «start» սեղմակը, և տեսնելի կլինի Ձեր ինտերնետային արագությունը (հեռախոսի կամ պլանշետի համար) կամ arpinet.am կայքում համապատասխան էջում սեղմել «ՍՏՈՒԳԵ՛Ք ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ» հղումը։
Ծառայության արագության ավելացումը կատարվում է ավելացված արագության սակագնով վճարում կատարելուն հաջորդող աշխատանքային օրը` պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող Պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրում դրա վերաբերյալ համապատասխան ամրագրում կատարելուց հետո:
Ոչ,«Արփինետ»-ի թվային հեռուստատեսության սարքից հնարավոր է միացնել միայն մեկ հեռուստացույց:
Բաժնորդի հաշվին գումար չլինելու պատճառով. վերալիցքավորելու և անջատել միացնելու դեպքում այն կկարգավորվի: Կան նաև բացառություններ, երբ այն լինում է ինչ-որ տեխնիկական խնդրի հետևանք, որը շատ արագ կարգավորվում է:
Պետք է անջատել TV-Box-ին միացված սնուցման աղբյուրը (հոսանքը) և միացնել, այնուհետև պետք է սեղմել «menu» և «ok» սեղմակը, բայց 2-3 վայրկյանի ընթացքում, որից հետո հեռակառավարման վահանակի աջ կոճակը սեղմելով՝ «TV system»-ում կտեսնեք (1-ին) բառը՝ «Upgrade menu», և պետք է աջ կոճակը սեղմել և այնքան փոխել, մինչև կտեսնեք «pal 576», իսկ հաջորդը (2-րդը)՝ «Grafic Res»-ը նույնպես աջ կոճակը սեղմելով՝ դարձնել «720-576», այնուհետև նույն էջի մեջ գտնել «exit & save» հրամանը և սեղմել «ok» կոճակը:
Նշանակում է ինտերնետ չկա: Կարող եք անջատել-միացնել Wi-Fi-ը, TV-Box-ը կամ զանգահարել օպերատորներին:
Նշանակում է, որ TV-Box-ը վահանակից անջատված է, հարկավոր է կարմիր սեղմակով միացնել:
Ինչպես գիտեք, տարբեր են հեռուստացույցների մոդելները, տարբեր են նաև ֆունկցիաներն ու ռեժիմները, եթե հեռուստացույցի վահանակի ռեժիմը խախտված է, ապա պետք է փոխել Ձեր հեռուստացույցին համապատասխան՝ AV, AV1, input, HDMI և այլն:
Անհրաժեշտ է վերաթարմացնել TV-Box-ը:
Անհրաժեշտ է վերաթարմացնել TV-Box-ը:
«Փաթեթներ» բաժնում կարող եք ծանոթանալ ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկատվությանը՝ այստեղ։
«Արփինետ» IPTV–ին միացնում են TV-Box և Wi-Fi սարքավորումներով: IPTV ծառայությունը հասանելի է բոլոր հեռուստացույցներին, և IPTV Box–ը կարող ենք տեղադրել բոլոր՝ հին և նոր հեռուստացույցներին:
RCA (տյուլպանը) պետք է փոխել HDMI մալուխի, ապա պետք է մենյուի մեջ գտնել «настройки» բաժինը և «звук», այնուհետև «Режим» «стерео» «моно» կամ «стерео» և սեղմել ok կոճակը:
SMS հաղորդագրության մեջ նշված է Ձեր ընթացիկ հաշվի մնացորդը, որը պետք է վճարել երկու օրվա ընթացքում: SMS հաղորդագրությունը կրում է ինֆորմացիոն բնույթ՝ ծառայությունների հավանական կասեցումից խուսափելու համար:
Բաժանորդը մոտենում է ցանկացած սպասարկման սրահ և բանավոր հրահանգ է տալիս աշխատակցին՝ հեռախոսահամարը փոխելու համար:
Միայն մեկ հեռախոսահամար՝ ելնելով կոնֆիդենցիալ (անձնական) ինֆորմացիայի պահպանումից:
«Արփինետ»-ի բոլոր սպասարկման սրահները աշխատում են երկուշաբթիից-շաբաթ, 10։00-19:00, իսկ Զանգերի սպասարկման կենտրոնը՝ 24/7:
Միացման համար պայմանագրում նշվում է 15-30 օր, սակայն սովորաբար միացումը տեղի է ունենում 2-7 աշխատանքային օրվա ընթացքում՝ միացման բարդությունը հաշվի առնելով:
Մեկ տարին լրանալուց հետո բաժանորդը վերակնքում է պայմանագիրը, որից հետո ստանում է ավելի արագ ինտերնետ: Ակցիաների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ arpinet.am կայքում՝ «Առաջարկներ» բաժնում կամ մեր սոցիալական կայքերից:
Բաժանորդների հարմարավետության համար։ Բաժանորդը հնարավորություն է ստանում զանգահարել իր՝ բջջային կամ քաղաքային հեռախոսահամարի տարիֆային պլանի համաձայն կամ կարող է նաև պատվիրել զանգ:
Միացման օրվանից համակարգը ավտոմատ կերպով հաշվում է օրացուցային մեկ ամիս:
Օպերատորը պատասխանատվություն է կրում Ծառայության մատուցման հետ կապված միայն այն սխալների և անսարքությունների համար, որոնք գտնվում են իր պատասխանատվության ու վերահսկողության ներքո: Օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր չօգտագործված օրվա համար փոխհատուցել ինտերնետ կապով: Բայց Բաժանորդի կողմից որևէ անսարքության վերաբերյալ Օպերատորին անհապաղ չհայտնելու կամ ուշ հայտնելու դեպքում, Օպերատորը պատասխանատվություն չի կրում տեղեկացվելուն նախորդող ժամանակահատվածի համար:
Անձնագրով կարող եք մոտենալ մոտակա սպասարկման սրահ: Տեղեկացնենք, որ ծառայությունը վճարովի է:
«Արփինետ» ընկերության համար կարևոր է յուրաքանչյուր բաժանորդի խնդիրը, այդ իսկ պատճառով ցանկացած հեռախոսազանգ ձայնագրվում է, իսկ խնդիրը՝ գրանցվում: Այնուհետև Ձեր խնդիրը ուսումնասիրվում է համապատասխան բաժնի կողմից, տեղում լուծում չգտնելու դեպքում՝ «Արփինետ» ՍՊԸ-ի աշխատակիցը 1-2 աշխատանքային օրվա ընթացքում կմոտենա Ձեր բնակարան՝ կապի հետ կապված խնդիրը լուծելու համար: Լրացուցիչ տեխնիկա (վերելակային մեքենա, այլ սարքավորում) պահանջվելու դեպքում՝ Ձեր ինտերնետ կապի հետ կապված խնդիրը կարող է լուծվել մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Եթե գրանցումը հաստատել եք էլեկտրոնային փոստով, ապա հետևեք հրահանգներին կամ Բաժանորդի անձնագրով այցելեք «Արփինետ» ընկերության սպասարկման սրահ, և մեր աշխատակիցները Ձեզ կտրամադրեն ծածկանուն ու նոր գեներացված ծածկագիր:
Ստուգել հաշվի մնացորդը, անձնական տվյալները, վճարումների պատմությունը, Պայմանագրի ժամկետը, գրել հաղորդագրություն օպերատորին և իրականացնել առցանց (օնլայն) վճարումներ։
Wi-Fi-ը անլար կապի միջոցով ինտերնետն է: Wi-Fi ուղղորդիչի նպատակն է ընդունել ինտերնետի լարային ազդանշանը և բաժանել այն մի քանի երթուղիի: Ձեզ կընձեռնվի հնարավորություն օգտվել ինտերնետի բոլոր հնարավորություններից տարբեր սարքավորումների միջոցով՝ պլանշետ, սմարթֆոն, նեթբուք և այլ սարքեր, որոնք ապահովում են Wi-Fi տեխնոլոգիա։ Շնորհիվ Wi-Fi-ի՝ դուք կարող եք ազատ շարժվել բնակարանում և մնալ ցանցում։ Կարող եք անհրաժեշտ քանակությամբ սարքավորումներ միացնել ինտերնետին՝ առանց անհարմար լարերի։